|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի նախագահական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերը ավարտել են իրենց աշխատանքը, շուտով կսկսվի ձայների հաշվարկը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են ութ թեկնածու, որոնց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի օրենսդրության համաձայն, չի նախատեսվում ընտրություններին ընտրողների մասնակցության պարտադիր շեմ, ուստի ընտրությունները կարող են կայացած համարվել բոլոր դեպքերում: Ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, ըստ որի նախագահի պաշտոնավարումը կերկարացվի, դարձնելով յոթ տարի:
Exit poll-ի տվյալներով, ընտրություններում առջևում է գործող նախագահ Իլհամ Ալիևը` 82,71 տոկոսով: