|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Երևանի Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ԵՊԲՀ լրատվական հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյանը Yerkir.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 9 տարեկան երեխաներից մեկը, ով ուսի սալջարդ է ստացել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Նշենք, որ ավտոբուսում այլ երեխաներ էլ են եղել, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: