|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանը իրավունք է վերապահում իրեն խոցելու բոլոր հրթիռները, եթե ԱՄՆ-ը Սիրիայի դեմ ագրեսիա իրականացնի: Այդ մասին հայտարարել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը. հաղորդում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը կկատարի իր նախագահի հայտարարությունները` կապված ԱՄՆ-ի`Սիրիայի դեմ ագրեսիայի հետ»,- ասել է նա al-Manar հեռուստաալիքին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Ռուսաստանին և Իրանին էր մեղադրել Բաշար Ասադի ռեժիմին աջակցելու մեջ, որն իբր քիմիական հարձակում է իրականացրել սիրիական Դումա քաղաքում: Նա խոստացել էր 48 ժամվա ընթացքում որոշել, թե ինչ քայլերի դիմել` ի պատասխան հարձակմանը: