|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կյանքը ԵՄ-ին կստիպի համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, Բրյուսելում խելամիտ մարդիկ են հայտնվել, որոնք համագործակցելու տրամադրվածություն ունեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ես բավականին դրական են նայում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ապագային: Թեև այդ ապագան շուտ չի գա, սակայն կյանքը կստիպի աստիճանաբար միմյանց ընդառաջ գնալ…. Կյանքը կստիպի մեր եվրոպացի գործընկերներին` աշխատել ԵԱՏՄ-ի հետ»,- ասել է նա:
Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է հրաժարվել «կամ, կամ» արատավոր տրամաբանությունից: