|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՄԱԿ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործադրի բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը:
«Ներկայումս հակամարտության կարգավորման համար բոլորի կողմից ընդունված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Անհրաժեշտ է հարգել այդ մեխանիզմը և ամբողջությամբ օգտագործել դրա ներուժը: Ես ակնկալում եմ Մինսկի խմբից, որ այն կանի հնարավոր ամեն բան այդ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու համար»,- ասել է նա: