|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Мир 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում փորձել է պարզել` ինչն է գրավում էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին Հայաստանում. գրում է Русарминфо-ն:
«Եթե դիտարկենք ռուսաստանցիներին, ապա նրանց համար դա առաջին հերթին ուղիղ չվերթերն ու ցածր գներն են: Ցածր գներ ու երկրի յուրօրինակ բնական ռեսուրսները: Հայաստանում կարելի է տեսնել և՛ լեռներ, և՛ գետեր: Էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներն Ավստրիայից ինձ պատմեցին, որ Հայաստանում իրենց ամենից առաջ գրավել են ոչ ստանդարտ լանդշաֆտները»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է հայաստանյան զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Լարիսա Մկոյանը:
Ըստ նրա՝ էքստրիմի սիրահարները պետք է Հայաստան գան բնության գեղեցկության, յուրօրինակ հյուրընկալության ու արևոտ եղանակի համար: