|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի համար քիչ առաջ շտապօգնության բրիգադ հրավիրեցին դատարան: Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը լուրջ առողջական խնդիրներ ունի:
Այս պահին դատական նիստն ընդմիջվել է: Նշենք, որ նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի պատճառով: Նրա պաշտպան Սիրանույշ Աղվանյանը նախորդ նիստում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը, 2017 թվականի հուլիսից սկսած, վատանում է:
Նորք-Մարաշում 2015թ. վնասազերծված Արթուր Վարդանյանը մեղադրվում է հանցավոր խումբ ստեղծելու, զենք-զինամթերք պահելու մեջ: