|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոբբի, որպես այդպիսին, չունի, սակայն կարծում է, որ հոբբին այն է, երբ արածդ քեզ ուրախություն և բավարարվածություն է պարգևում: Այդ մասին նա ասել է ТАСС-ին տված հարցազրույցում:
Ալիևը նշել է, որ իրեն մեծ ուրախություն է պատճառում կատարած աշխատանքի արդյունքները տեսնելը: «Հավատացեք` դա ուղղակի խոսքեր չեն տեսախցիկի համար, դա իսկապես այդպես է: Երբ տեսնում եմ, որ այն, ինչ նախատեսվել է, արված է, երբ տեսնում եմ, որ առաջընթաց կա Ադրբեջանի զարգացման այս կամ այն ոլորտում, դա ինձ մեծ բարոյական բավարարություն է տալիս»,- ասել է նա: