|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մարտի 22-ին ՀՅ Դաշնակցության Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է խարույկահանդես, որը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության «Սողոմոն Թեհլիրյան» և «Բեկոր» խմբերը, մասնակցել է մոտ 60 ընկեր՝ ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդներ և պատանիներ:
Միջոցառումն ընթացել է ջերմ, անմիջական մթնոլորտում, ժամանցային խաղերի, ազգային երգուպարի ուղեկցությամբ: Կազմակերպվել է նաև ազգային պարերի ուսուցման դասընթաց նոր ընկերների համար: