|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն երեկ մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում հայտարարվել են ՀՅԴ թեկնածուների անունները, ովքեր մասնակցելու են 2018 թվականի պատգամավորական ընտրություններին:
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն ներկայացրել է Մեթնի և Բեյրութի Ա ընտրաշրջանի իր թեկնածուներին՝ հավելելով, որ Զահլեի թեկնածուի հարցը դեռևս քննարկվում է:
Պատգամավորական ընտրություններում ՀՅԴ թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի (ներկայումս ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր), Հակոբ Թերզյան, Սերժ Չուխատարյան և Ալեքսանդր Մաթոսյան: Ընտրություններում նրանց կարգախոսն է՝ «Միասնաբար՝ ամբողջ Լիբանանի համար»:
Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է նաև ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը: