|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մարտի 18-ին, ժամը 01:12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջուրը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 07 DD 201 պետհամարնաիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Բ.) բախվել է «Գալերիայի լճակ» տարածքի արգելապատնեշին և կիսով չափ ընկել է լճակը:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճակից:
ԱԻՆ մամուլի ծառայություն