|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը:
АПА-ն հայտնում է, որ հանդիպման արդյունքներով Բաքվի հռչակագիր է ընդունվել:
«Հռչակագիրն ընդլայնում է երկրների միջև համագործակցությունը մի քանի ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքային, տրանսպորտային և գյուղատնտեսական»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հանդիպումից հետո: Նա հավելել է, որ երկրներն աշխատում են նոր նախագծերի մշակման ուղղությամբ:
Մամեդյարովի խոսքով` քառակողմ հաջորդ հանդիպումը կկայանա Վրաստանում: