|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության պայմանaգրից, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազք սկսվեց: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC-ին տված հարցազրույցում. հայտնում է Интерфакс-ը:
«Եթե դուք խոսում եք սպառազինությունների մրցավազքի մասին, ապա այն սկսվել է, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀՀՊ պայմանագրից»,-ասել է նա`հավելելով, որ Վաշինգտոնի հայտարարությունները սառը պատերազմի մասին քարոզչություն է:
Նշենք, որ երեկ Պուտինը Դաշնային Ժողովի առջև ելույթի ժամանակ ռուսական զենքի նոր տեսակներ է ներկայացրել, ինչից հետո արևմտյան ԶԼՄ-ներում սառը պատերազմի մասին հրապարակումներ են տեղ գտել: