|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց, որ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:
«Նազիկն այլևս չի մարզվում: Ադամսի ցուցակներից էլ ենք նրան հանել: Հայտնել է, որ զբաղված է իր ընտանիքով, իրեն խնդրել է չանհանգստացնել, այլևս չի մարզվելու և մրցումների չի մասնակցելու»,- ասաց Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Ավդալյանը 2009 թ. աշխարհի չեմպիոն է դարձել: