|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ ԱԺ-ն այսօր ձայների` 38 դեմ, 35 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին` «Ելք» խմբակցության նախագիծը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա թվարկեց բոլոր այն մեխանիզմները, որոնք օրենքի նախագիծն ընդունելու պարագայում հնարավորություն կտան թեթևացնելու հարկային բեռը:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա ասաց` եթե օրենքի այս նախագիծն ընդունվի, բյուջեի միջոցները կտրուկ կնվազեն:
Արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Քիչ է մնում հավատամ պարոն Հակոբյանի մարգարեությանը»,- ասաց նա: