|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԶԼՄ-ները հաղորդում են այն մասին, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց հետո, կոնտակտից անհետացել է Սարատովի ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ինքնաթիռում գտնվել է 65 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմը, ընդհանուր թվով` 71 մարդ: Հաղորդվում է, որ ինքնաթիռը կործանվել է Մերձմոսկվայի շրջանում` Ռամենսկի մոտ:
Ռուսաստանի ԱԻՆ-ը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը: Ан-148 ուղևորատար ինքնաթիռը չվերթ է իրականացրել Դոմոդեդովո-Օմսկ ուղղությամբ: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, և ավիավթարի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել: