|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Կցուցադրվեն նաև ֆիլմի ստեղծման ընթացքում արված լուսանկարները և Մ. Սարյանի աշխատանքները:
«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան: Մուտքը՝ տոմսով: