|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղյակ է պահել սիրիական Աֆրինում ընթացող ռազմական գործողության մասին և կանի դա հետագայում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք կաշխատենք առավելագույն լայն շփումներ ապահովել այն երկրների միջև, որոնց ցամաքային ուժերը ներկա են Սիրիայում»,-ասել է նա:
Սթոլթենբերգը ընդգծել է, որ Թուրքիան դաշինքի այն անդամներից է, որն էական ներդրում է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի մեկնաբանել Անկարայի ռազմական քաղաքականությունը` նշելով միայն, որ 2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: