|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունվարի 28-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին, «Infiniti jeep» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում ձյան շերտի մեջ արգելափակվել է «Infiniti jeep» մակնիշի 10 DO 004 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ. Մ.):
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերվել արգելափակումից:
ԱԻՆ մամուլի ծառայություն