|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 15-ին, ժամը 14:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) արտաքին պատից երեսպատման ծեփեր և բետոնի կտորներ են թափվում, կան թուլացած հատվածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բնակարանի արտաքին պատից հեռացրել են թուլացած ծեփերը (0,5 քմ):