|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կ.Պոլսի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգման աշխատանքներից հետո վերստին բացել է իր դռները:
Ըստ «Ակօս»-ի՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից իրականացված օծման կարգին ներկա են եղել եկեղեցու հիմնադրամի տնօրեն Իրմա Փոլաթն ու այլ հիմնադրամների ներկայացուցիչներ:
Իր խոսքում Մաշալյանը շեշտել է, որ հայ համայնքի համար խիստ կարևոր եկեղեցիները պետք է չանտեսվեն: «Պետք է մեր եկեղեցիները բաց պահենք և աղոթենք: Եկեղեցիները ժողովրդի սիրտն են. դրանք երիտասարդ են պահում ոչ միայն մարմինը, այլև հոգին»,- նշել է նա:
Եկեղեցում ծիսակատարությունից հետո տեղի է ունեցել ճաշկերույթ, որի ընթացքում Մաշալյանը շնորհակալագիր է հանձնել եկեղեցու վերանորոգման հարցում մեծ ավանդ ունեցած Մկրտիչ Սերթշիմշեքին: