|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսԳարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Գարեգին Հովսեփյանը պատկանում է հայ ժողովրդի մեծերի շարքին եւ անգնահատելի ավանդ ունի բարդ պատմաաշխարհաքաղաքական ժամանակահատվածում Հայ Առաքելական եկեղեցու զորացման, սփյուռքում եկեղեցական ու հասարակական կյանքի զարգացման, հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ հավելելով, որ Արցախում հպարտ են այդպիսի հայրենակից ունենալու համար: