|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում Մեղրիի տարածաշրջանի Լիճքի պղնձի հանքավայրում «Բելազ» մակնիշի ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով քաղաքացի է մահացել։
Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Վաչիկ Սարգսյան էր, ով աշխատում էր նշված հանքավայրում։ Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է, պարզ կլինի նախաքննության ընթացքում և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի աշխատանքային կանոնների չպահպանման հոդվածով: