|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Խորհրդարանը շարունակում է արտահերթ նիստը: Մտքերի փոխանակման ժամանակ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա անդրադարձավ մամուլում հայտնված այն տեղեկատվությանը, որ Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրան միջպետական սահման ընկած ճանապարահատվածի 40 մետրը վթարված է և չի վերանորոգվում, քանի որ Ռուսաստանի Դաշնության 2393 սահմանապահ զորամասի կողմից պետք է թույլատվություն լինի այդ հատվածի վերանորոգման համար, որը չկա:
«Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի 40 մետրը չենք կարողանում վերանորոգել. սա լրջագույն խնդիր եմ համարում և կարծում, որ կառավարությունը ինչ-որ կերպ պետք է մեկնաբանի, որպեսզի հասկանանք` ինչու չենք կարողանում վերանորոգել և ինչ պետք է անենք, որ կարևոր ճանապարհների վերանորոգման հարցում կախվածություն չունենանք ՌԴ զորամասի քմահաճույքներից»,- ասաց պատգամավորը: