|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանը սկսել է Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը: Այդ մասին հայտնել է ռուսական զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը. հայտնում է Интерфакс-ը:
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևն ասել է, որ խոսքը զինծառայողների ամբողջական դուրս բերման մասին չէ, այլ` զորախմբի կրճատման: Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում կմնան օդուժը, հակահրթիռային պաշտպանությունը, ինչպես նաև ինժեներային զորքերը:
Նշենք, որ այսօր Սիրիայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման մասին: