|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լոզանում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի մասնակցության հարցը 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերին։
Ըստ առայժմ հասանելի տեղեկությունների` Ռուսաստանի օրհներգն, այնուամենայնիվ, չի հնչի Փհենչհանում։ ՄՕԿ-ի որոշմամբ` Ռուսաստանը հեռացվել է Հարավային Կորեայում կայանալիք օլիմպիական խաղերից։ Սակայն, ՄՕԿ-ի մեկ այլ որոշմամբ, «մաքուր» ռուս մարզիկները, որոնք ունեն օլիմպիական ուղեգրեր, կկարողանան հանդես գալ Փհենչհան-2018-ում չեզոք դրոշի ներքո` «Օլիմպիական մարզիկ Ռուսաստանից» անունով։
Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ցմահ որակազրկվել է օլիմպիական խաղերից։
WADA- ի ստուգումների արդյունքում Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցած ռուս բազմաթիվ մարզիկների օրգանիզմում արգելված նյութեր էին հայտնաբերվել։