|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՈՒՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովը թողել է ՈՒՀԱ երիտասարդական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա պաշտոնը լքել է իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե Transparency International- հաղորդման հիմքով դատախազության ստուգումների պատճառով, այս մասին ասել են ՈՒՀԱ միջազգային միության մամուլի քարտուղարությունից:
Ավելի վաղ Transparency International կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություն, ըստ որի Մասլյակովի ղեկավարության ընթացքում շահերի բախում է արձանագրվել ՈՒՀԱ երիտասարդական միությունում` կոռուպցիոն դրսևորումներով: Կազմակերպությունը դատախազություն է ուղարկել միջնորդություն, որպեսզի ստուգեն կառուպցիոն կասկածները: Դրանից հետո Մոսկվայի ղեկավարությունը որոշում կայացրեց պաշտոնից հեռացնել Մասլյակովին: