|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մուսուլմանների ցուցակը:
Ըստ Diken-ի՝ «500 մուսուլմաններ-2018» անունով և ըստ «քաղաքականության, գիտության, գրականության և տնտեսություն» բաժանված ցուցակում աշխարհում ամենաազդեցիկ մուսուլման գործիչ է ճանաչվել շեյխ Ահմադ Մուհամմեդ ալ Թայիբը, երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը, իսկ երրորդում՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն ալ Հուսեյնը:
Չորրորդ հորիզոնականում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենին, իսկ հինգորորդ տեղում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: