|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուսական RT America հեռուստաալիքը սպասարկող T&R Productions LLC ընկերությանը դասել է օտարերկրյա գործակալների շարքը. հայտնում է РИА Новости-ն:
RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ RT America-ն որպես օտարերկրյա գործակալ է գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջով: Ըստ նրա` իրենք ստիպված են եղել ընտրություն կատարել գրանցման և քրեական գործի միջև:
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ մտադիր են պատասխան գործողություններ մշակել: