|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Անկարայում ձերբակալվել են Թուրքիայի Մարդու իրավունքների միության անդամներ, այդ թվում՝ կազմակերպության նախագահ Օզթուրք Թուրքդողանը:
Ըստ Demokrathaber-ի՝ ձերբակալություններն արձանագրվել են Անկարայում, որտեղ միության անդամները հավաքվել էին՝ ցանկանալով իրենց բողոքը հայտնել «Աշխատանքս հետ եմ ուզում» ակցիայի մասնակիցների ձերբակալությունների դեմ: Իրավապաշտպանները բողոքել են նաև ոստիկանության կողմից մարդու իրավունքներին նվիրված հուշարձանը ցանկապատելու և դրան մոտենալն արգելելու դեմ:
Միության անդամները ցանկացել են մամուլի ասուլիսով հանդես գալ, սակայն ոստիկանները չեն թույլատրել՝ ձերբակալելով նրանց: