|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սելմա Ըրմաքը 10 տարի ազատազրկման է դատապարտվել:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ Ըրմաքը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեջ»:
Դատախազը պատգամավորի համար պահանջել է 52,2 տարի ազատազրկում, սակայն դատարանը որոշել է նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ Սելմա Ըրմաքը 1990-ականներին Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությանն անդամակցելու մեղադրանքով մոտ 10 տարով ազատազրկվել էր։ 2009 թվականին նա նույն մեղադրանքով կալանավորվել էր և 2014 թվականին ազատ արձակվել: