|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հոկտեմբերի 27-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ Առինջ Մոլ առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Առինջ գյուղի Բ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 09 SO 849 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Չ.) բախվել է արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: