|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որով նախատեսվում է երկու դպրոցների միավորում: Մասնավորապես Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը, որն ունի 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք, կփակվի և կմիացվի հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո։
Դավիթ Լոքյանի խոսքով՝ դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չի հիմնավորվում, քանի որ նշված թվակազմով և տարածքով դպրոց պահելը չի արդարացվում:
Նախարարը նաև հավելեց, որ դպրոցների օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 19 միլիոն դրամ: