|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Իրաքի նախկին նախագահ, Քուրդիստանի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Ջելալ Թալաբանիի մահվան մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ ԺԴԿ-ն խոր վիշտ է հայտնել քրդերի շրջանում «Մամ Ջելալ» անունով հայտնի առաջնորդի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նրա բացակայությունը զգալի կլինի տարածաշրջանի ժողովուրդների համար:
«Մենք նրան հիշելու ենք որպես ժողովրդավարության պայքարի հերոսներից մեկը: Նա իր ամբողջ կյանքում պայքարեց հանուն քուրդ ժողովրդի ազատության և նվաճեց պատմության մեջ իր պատվավոր տեղը»,- նշվել է հայտարարության մեջ: