|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մյասնիկյան պողոտայի մի խումբ բնակիչներ հավաքվել են «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում եւ սպառնում են փակել պողոտան, եթե քաղաքային իշխանությունները վերգետնյա անցում կառուցելու խոստում չտան: Բնակիչներից մեկի խոսքով՝ Մյասնիկյան պողոտայի այդ հատվածում բավականին շատ են վրաերթի դեպքերը:
Արդեն 12 տարի դիմում են տարբեր պատկան մարմիններին, սակայն մերժում են ստանում՝ պատճառաբանությամբ, որ քաղաքային բյուջեում փող չկա: Իրենց այսօրվա ակցիայի եւ պահանջի մասին տեղեկացրել են քաղաքապետարանի թեժ գծին, եւ քաղաքի իշխանությունների կողմից արձագանք չստանալու դեպքում բնակիչները պողոտան կփակեն արդեն հոկտեմբերի 1-ին:
Մանրամասները՝ «Երկիր մեդիայի» տեսանյութում: