|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրամբարներին սնող ջրահոսքերի մաքրման վերաբերյալ։ Վարչապետի խոսքով՝ ջրային պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսևորվում է հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերի մասին։ Դրանով պայմանավորված` առաջանում են ոռոգման խափանման դեպքեր։
Հանրապետության մակերևութային, մասնավորապես` ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման պրոցեսը կարգավորելու, ոռոգման անխափան ջրամատակարարումը ապահովելու նպատակով Կարապետյանը հանձնարարեց ջրային պետական կոմիտեի նախագահին և բնապահպանության նախագահին` մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկներ։ Նա հորդորեց բնապահպանության նախարարությանը՝ հատուկ ուշադրություն դարձնել այս հանձնարարականի կատարմանը։