|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրաքյան Քրդստանի ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է անկախության օգտին: Քրդստանի ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, քվեարկողների 92,73 տոկոսը քվեարկել է անկախացման համար: Հանրաքվեին մասնակցել է 3,3 միլիոն մարդ, դա ընտրողների 72 տոկոս է կազմում:
Իրաքյան քրդերի լիդեր Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները չեն բերի արագ անկախացման գործընթացին, սակայն բանակցությունների համար դռներ կբացվեն: Քրդերի լիդերները համոզված են, որ այժմ իրենք անկախանալու համար Բաղդադի հետ բանակցելու մանդատ ունեն: