|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օգոստոսի 28-ին Ստամբուլի ծովափնյա Սարըյեր թաղամասի մոտակայքում Բոսֆորի նեղուցով նավարկող «Leonardo» բեռնատար նավը երկու կես է եղել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի՝ Մոնղոլիայի դրոշի ներքո նավարկող նավում եղել է 11 մարդ, որոնց հաջողվել է ջրից ողջ դուրս բերել:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նավի կապիտանը Ադրբեջանի քաղաքացի է: Նավում եղել են նաև Ռուսաստանի և Հնդկաստանի քաղաքացիներ:
114մ-ոց նավի մի մասն ամբողջովին խորտակվել է, իսկ մյուս մասը հաջողվել է դուրս բերել ափ:
Ըստ աղբյուրի՝ նավը կառուցվել էր 1975-ին և եղել է վթարային վիճակում: