|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքական զորքերը մտել են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական Քոբանի շրջանը. ըստ ТАСС-ի` հայտնում է քրդական Firat գործակալությունը: Դա տեղի է ունեցել կիրակի երեկոյան:
Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, ըստ գործակալության, նախազգուշացրել են, որ պատասխան գործողությունների կդիմեն, եթե Թուրքիան զորքերը դուրս չբերի Քոբանիից:
Ի դեպ, Թուրքիան դեռևս պաշտոնապես չի հաստատել իր այդ քայլը: Հունիսի վերջին թուրքական Milliyet թերթը հաղորդել էր, որ թուրքական ԶՈւ-ն ավարտել է Քրդական բանվորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանում ցամաքային գործողություն սկսելու նախապատրաստական աշխատանքները: