|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 14-ին, ժամը 05:59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏP, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին SUBARU 08 OUTBACK մակնիշի 33 OD 973 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ա.) բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: