|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայտնի են հույն գրող Նիկոս Կազանձակիսին նվիրված «Կազանձակիսի հետքերով« մրցույթում հաղթողների անունները:
Rusgreek.ru-ից տեղեկանում ենք, որ մրցույթին մասնակցել է 27 ստեղծագործող` 5 երկրներից` Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա և Ղազախստան: Հաղթող է ճանաչվել 14 աշխատանք, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող նկարիչ Հայկ Սայադյանն իր` Կազանձակիսին նվիրված շարժանկարով:
Հաղթողներին հնարավորություն է տրվում հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում այցելել գրողի ծննդավայր` Կրետե կղզի, որտեղ էլ հուլիսի 29-ին տեղի կունենա գրողին նվիրված միջոցառում` Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պովլոպուլոսի մասնակցությամբ: