|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահի վարչակազմը Սիրիայի հարցով նոր ծրագիր է մշակել. հայտնում է Газета.ру-ն` նշելով, որ այդ մասին, Սպիտակ տանը և Կոնգրեսում իր աղբյուրների հղումով, գրում է The Daily Beast-ը:
Ըստ ծրագրի` Սպիտակ տունը համաձայնում է, որ Բաշար Ասադը շարունակի լինել Սիրիայի նախագահ, նաև համաձայնում է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը: Նոր ռազմավարության նպատակն է վերջնականապես ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: ԻՊ-ից ազատագրված տարածքները ԱՄՆ-ը մտադիր է հանձնել ընդդիմությանը:
Ծրագիրը հավանաբար կներկայացվի G20-ի շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ: