|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 7-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մայամի» հյուրանոցային համալիրի լվացքատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:46-ին: Այրվել է մեկ հեռուստացույց՝ ամբողջովին և կախովի առաստաղ (10 քմ):