|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության խորացումը, մասնավորապես քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ իր իրավասությունների շրջանակում կաջակցի նման նախաձեռնությունների իրականացմանը եւ ծրագրերի շարունակականությանը: