|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ-ն կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկեց Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը և առաջին ընթերցմամբ ընդունեց այն:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ կարելի է այլ լուծում գտնել 130 հազար գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար, քանի որ առանց այդ էլ Սևանից տարեկան 170 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում: Զեյնալյանը նաև դիմեց պատգամավորներին` ասելով, որ գոնե իրենց աջակցեն, որպեսզի հնարավորորություն ունենան դիմելու Սահմանադրական դատարան և այս նախագիծը ճանաչեն հակասահմանադրական:
Նախագիծն ընդունվեց ձայների՝ 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: