|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով պատրիարքարանի եկեղեցական խորհրդի կողմից Արամ արքեպոսկոպոս Աթեշյանին պաշտոնանկ անելու մասին լուրը:
Կայքը նաև մանրամասներ է հաղորդել Աթեշյանին պաշտոնանկ անելու որոշման վերաբերյալ: Այսպես` պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը ժողովի ընթացքում կոչ է արել Արամ Աթեշյանին` պատրիարքական ընտրությունների գործընթացում նոր խնդիրներ չառաջացնելու համար ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը: Սակայն Աթեշյանը հրաժարվել է հրաժարական տալ, ինչի համար էլ խորհուրդը նրան պաշտոնանկ անելու որոշում է կայացրել:
Պատրիարքարանի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնի հետ կապված` Արամ Աթեշյանի բոլոր լիազորություններն այլևս ավարտված են։