|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է բազմության վրա: Ըստ CNNTurk-ի՝ անվտանգության աշխատակիցները փորձել են խուզարկել կասկածելի երիտասարդին և նրա ընկերներին, սակայն նրանք չեն թույլատրել:
Երիտասարդը դանակով հարձակվել է բազմության վրա՝ սպառնալիքներ հնչեցնելով: Երկարատև ջանքերից հետո անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել երիտասարդին և նրա ընկերներին։