|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գիտակցությունը կորցրել է Աթաշեքիր քաղաքի մզկիթում` աղոթելու ժամանակ: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը: Թիկնապահները վազել են օգնության, ապա նրան պատգարակով տեղափոխել են: Դեպքի վայր են կանչել բժիշկներին: Ավելի ուշ Էրդողանը գիտակության է եկել ու հայտարարել, որ իրեն լավ է զգում, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է եղել արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացմամբ:
Նշենք, որ կիրակի օրը ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում են սուրբ Ռամադանի ավարտը: Դա մեկ ամսով պահքի շրջան է, որի ընթացքում մուսուլմանները հրաժարվում են սնունդ և ջուր օգտագործել մինչև արևի մայր մտնելը: