|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի Լիջե շրջանում ոստիկանության զրահապատ մեքենան հարվածել է մարդատար ավտոմեքենայի: Ըստ Demokrathaber-ի՝ վթարի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, 5 ոստիկան վիրավորվել է:
Նման դեպք է տեղի ունեցել նաև երեկ: Նույն տարածքում թուրքական հատուկ ուժայիններին տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մարդատար ավտոբուսի, ինչի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, ևս 18 մարդ՝ վիրավորվել:
Նշենք, որ Դիարբեքիրում իրավիճակը լարված է: Քուրդ զինյալների դեմ գործողությունների շրջանակներում հաճախ բախումներ են տեղի ունենում, որոնց հետևանքով գրանցվում են զոհեր և վիրավորներ: