|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Կովկաս պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գլխամասային գրասենյակի տարածքում Բադալյան եղբայրների կողմից տեղադրվել են Tesla մեքենաների լիցքավորիչներ:
Այս 5 կետերում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։ Լիցքավորման սարքն ամբողջությամբ, սկսած դիզայնից մինչև տեխնիկական ապահովումը, մշակվել և պատրաստվել է Հայաստանում` BetConstruct ընկերության մասնագետների կողմից:
Հայաստանում առանց վնասակար արտանետումների աշխատող էլեկտրական մեքենաների թիվն արդեն հասել է մոտ 1 տասնյակի, վերջին շրջանում դրանց թիվն աստիճանաբար շատանում է: Լիցքավորիչների առկայությունն էլ ավելի կհեշտացնի մեքենաների օգտագործումը Հայաստանում և կնպաստի դրանց քանակի աճին: Բացի բնապահպանական էֆեկտից՝ նախաձեռնողները հուսով են, որ այն կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ բավականին ընդարձակ ցանցի միջոցով այսուհետ էլեկտրական մեքենաներով հնարավոր կլինի շրջել Հայաստանի գրեթե ողջ տարածքով:
Պահանջարկի աճին զուգընթաց կտեղադրվեն ևս 5 նոր լիցքավորիչներ: